Գլխավոր Լրահոս

Քնի խանգարման 9 դեպք

Քնի խանգարման 9 դեպք

Քնի խանգարման այս տեսակները սարսափելի են, իսկ մի քանիսը կարող են մահացու լինել:

  1. Պայթող գլխի սինդրոմ

    Այս խանգարումից տառապող մարդիկ հաճախ արթնանում են քնելուց մեկ կամ երկու ժամ հետո՝ գլխում թվացյալ բարձր աղմուկից: Դա կարող է լինել թվացյալ ճիչ կամ մեկ այլ բարձր ձայն՝ մինչև ատրճանակի կրակոց, գիտնականները դեռ չեն հասկանում դրա իրական պատճառը:

  2. Քլայն-Լևին սինդրոմ

    Այս հազվադեպ հանդիպող խանգարումով տառապողները կարող են օրվա մեջ քնել մոտ 20 ժամ: Այն կարող է տևել մի շաբաթից մինչև մեկ ամիս, և տեղի ունենալ տասնամյակը մեկ հաճախականությամբ: Դեղամիջոցը հայտնի չէ:

  3. Երազային կաթվածահար վիճակ

    Սա տեղի է ունենում քնելու կամ արթնանալու պահին: Մարդը բացարձակապես չի կարողանում շարժվել, թեև որոշ առումով տեսնում ու հասկանում է, թե ինչ է կատարվում շուրջը: Երբեմն արթնանում են վախերը, և մարդը կարող է տեսիլքներ, ինչ-որ մեկի, կամ ինչ-որ բանի սպառնացող ներկայություն զգալ: Ամեն կերպ փորձելով շարժվել և չհասնելով հաջողության՝ մարդուն թվում է, թե ինչ-որ անտեսանելի ուժ գամել է իրեն անկողնուն, խեղդում է և այլն:

  4. Ճակատագրական ժառանգական անքնություն

    Այս խիստ հազվադեպ անքնության տեսակը, ինչպես անվանումն է հուշում, ճակատագրական է: Այս հիվանդությամբ տառապողների համար մահը վրա է հասնում առաջին նախանշաններից 32 ամիս անց: Հիվանդության արդյունքում ուղեղի աֆերենտ գրգիռներն առաջացնում են ցնորք և շարժման ֆունկցիայի խանգարում: Հիվանդությունը փոխանցվում է ժառանգաբար:

  5. Սեքսոմնիա

    Մարդը կարող է սեռական բնույթի գործողություններ անել՝ լինելով քնած վիճակում: Սա հաճախ է պատահում նրանց հետ, ովքեր արդեն լուսնոտությամբ են տառապում:

  6. 24 ժամ-քուն-արթուն խանգարում

    Այս խանգարմամբ տառապողների մոտ հերթափոխվում են 24-25 ժամյա քնելու և արթուն մնալու փուլերը, նրանք անընդհատ ունենում են հոգնածության զգացում: Սա ավելի հաճախ է պատահում կույր մարդկանց մոտ:

  7. Նարկոլեպսիա

    Բնութագրվում է քնի կարճատև ու հանկարծակի հայտնվող նոպաներով (5– 20 րոպե)։ Հիվանդը կարող է քնել ամենաանսպասելի հանգամանքներում ու վայրերում, սակայն նրան միշտ կարելի է արթնացնել։

  8. Սոմնամբուլիզմ

    Հիվանդը, քնի երկար փուլից արթնանալով, կիսագիտակից, աչքերը բաց ու մշուշոտ վիճակում գործողություններ է անում՝ սկսած անկողնում նստելուց մինչև ճաշ պատրաստելը, մաքրություն անելը, երևակայական առարկաներ վերցնելը, բացառիկ դեպքերում՝ նաև մարդ սպանելը: Հիվանդության տարատեսակ է սոմնամբուլիստիկ սնվելը, որի դեպքում մարդ մի քանի անգամ ընթրում է՝ առանց հիշելու նախորդի մասին:

  9. Անսպասելի գիշերային մահ

    Սա ամենավտանգավորն է, քանի որ կարող է պատահել լիովին առողջ մարդկանց հետ: Տարածված է հարավ-արևելյան ասիական երկրներում՝ Թայլանդ, Ճապոնիա և այլն, և՝ հիմնականում արական սեռի ներկայացուցիչների մոտ: Ինչպես հուշում է անվանումը, հանկարծահաս մահը տեղի է ունենում գիշերը, սրտի վայրկենական կանգի պատճառով:


Առողջ եղեք:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում