Գլխավոր Լրահոս

Կատարը կարող է զրկվել 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունքից

Կատարը կարող է զրկվել 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունքից

Կատարը կարող է զրկվել ֆուտբոլի 2022 թվականի աշխարհի առաջնության անցկացման իրավունքից անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով, որոնք կարող են ազդել ֆուտբոլիստների և երկրպագուների առողջության վրա: Նման կարծիք է հայտնել ՖԻՖԱ-ի գործադիր մարմնի անդամ, գերմանացի Թեո Ցվանցինգերը:

Բանն այն է, որ Կատարում ամռանը ջերմաստիճանը տաքանում է մինչև +50: Թեպետ Կատարը երաշխավորում է, որ առաջնութոյւնը կանցկացնի օդափոխվող մարզադաշտերում, այդուհանդերձ բժիշկները չեն երաշխավորում, որ ֆուտբոլիսների առողջությունը չի վտանգվի նման եղանակային պայմանների պատճառով: «Որոշ մարզադաշտերում կիրականցվի օդափոխություն, ինչը կթեթևացնի իրավիճակը: Սակայն մյուս մարզադաշտերում դա նախատեսված չէ: Եթե առողջության հետ կապված միջադեպ լինի, ապա դա կհանգեցնի դատական հետապնդման: ՖԻՖԱ-ի գործադիր մարմնում ոչ ոք նման խնդիր չի ցանկանում ունենալ», - ասել է Ցվանցինգերը գերմանական լրատվամիջոցներին:

Հիշեցնենք, որ Կատարը 2010 թվականի հոկտեմբերին ստացել է 2022 թվականի Մունդիալն անցկացնելու իրավունք: Մեծ Բրիտանիան, որը նույնպես պայքարում էր այդ առաջնության համար, պնդում է, որ Կատարը կաշառել է ՖԻՖԱ-ի գործադիր մարմնի անդամներին: Ներկայում Կատարն առաջարկում է առաջնությունն անցկացնել ձմռանը կամ խորը աշնանը:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում