«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան-Բաթումի-Երևան երթուղում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքներով սեզոնի սկզբից՝ հունիսի 15-ից, տեղափոխվել է 44 660 ուղևոր: Ցուցանիշն անփափոխ է 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ, հաղորդում են ընկերության մամուլի ծառայությունից:
Հունիսի 15-ից Երևան-Բաթումի-Երևան ուղղությամբ վաճառվել է 45,9 հազար տոմս: Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տոմսերի վաճառքն աճել է 3,2%-ով:
Սեպտեմբերին շարունակվել են օգոստոս ամսից նկատվող ուղևորափոխադրումների և տոմսերի վաճառքի աճի միտումները: Այսպես՝ սեպտեմբերին Երևան-Բաթումի-Երևան ուղղությամբ գնացքով փոխադրվել է 5,6 հազար ուղևոր (2013թ.-ի համեմատ՝ աճը՝ 4,4%) և վաճառվել է 4300 տոմս (2013թ. համեմատ՝ աճը՝ 4,7%):
Աճ են արձանագրել նաև տոմսերի օնլայն վաճառքները: Հունիսի 15-ից վաճառվել է Երևան-Բաթումի-Երևան գնացքի 478 էլեկտրոնային տոմս, ինչը 2,5 անգամ գերազանցում է 2013-ի ցուցանիշները:
«Արմենիա» ֆիրմային գնացքն աշխատում է մինչև հոկտեմբերի 1-ը: Հոկտեմբերի 2- կսկսի գործել նաև Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը:
Civilnet











