Անվանի ավտոարշավորդ Միխայել Շումախերի որդին՝ Միք Բեթչը, ով հանդես է գալիս մոր ազգանունով, դարձել է քարթինգի KF Junior դասում աշխարհի փոխչեմպիոն։ Այս մասին հաղորդում է իտալականա La Gazzetta dello Sport-ը։
«Իհարկե, ես հպարտ եմ այս արդյունքով, սակայն ցանկանում եմ աշխարհի չեմպիոն դառնալ։ Սա իմ կարիերայի միայն սկիզբն է», - ասել է Միքը։ Եզրափակիչում 15-ամյա Միքը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ զիջելով բրիտանացի Էնամա Ահմեդին։ Միքը նաև քարթինգի Եվրոպայի փոխչեմպիոն է։ Հատկանշական է, որ Ֆորմուլա 1-ի աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը եղել է քարթինգի աշխարհի չեմպիոն։
Հիշեցնենք, որ անցած տարվա վերջին ֆրանսիական Ալպերում գլխուղեղի լուրջ վնասվածքից հետո Միխայել Շումախերը երկար ժամանակ գտնվել է կոմայի մեջ, իսկ ներկայում նա բուժում է ստանում իր առանձնատանը։
Civilnet











