Գլխավոր Լրահոս

Բաղադրատոմսեր հայկական գաղթօջախներից. Քեսապ, Մուսա Լեռ

Բաղադրատոմսեր հայկական գաղթօջախներից. Քեսապ, Մուսա Լեռ

Բազմաթիվ հայկական տներում ճաշի բույրն ու ուտեստներով ծանրաբեռնված սեղանը նույնացվում են մանկության հուշերի հետ: Ավանդաբար հայերը շատ հյուրասեր են, եթե հայկական օջախում հյուր եք եղել՝ երբեք չեք մոռանա ճաշկերույթը:

Հայկական խոհանոցն աշխարհում ամենահներից է: Հայերի խոհարարության ավանդույթն ու տեխնիկան եկել են դարերի խորքից, այդ պատճառով հայկական խոհանոցն արտացոլում է այն վայրերի պատմությունն ու աշխարհագրությունը, որտեղ նրանք բնակվել են, ներառում է այդ վայրերին բնորոշ մշակաբույսերն ու կենդանատեսակները:

Դարերով զրկված լինելով պետականությունից՝ հայերը սփռվել են օսմանյան, ռուսական ու պարսկական կայսրություններում: 1915 թվականին, երբ օսմանյան կայսրության հայերը ենթարկվեցին Ցեղասպանության, փրկվածները ցրվեցին աշխարհով մեկ, և հայկական խոհանոցն սկսեց կրել այն տարածաշրջանների ազդեցությունը, որտեղ նրանք ապաստան գտան` միջերկրածովյան, կովկասյան, մերձավորարևելյան, արևելաեվրոպական և, ավելի քիչ, բալկանյան:

Այսուհետ պարբերաբար ձեր ուշադրությանը կներկայացնենք բաղադրատոմսեր այս կայքից

Ձեթով պիկեղ

8 բաժակ ալյուր

1 ½  ճ․ գ․ թթխմոր

2 ճ․ գ․ սամիթի աղացած սերմ

1 ճ․ գ․ աղ

Պատրաստման եղանակը.

1 բաժակ ձիթապտղի յուղ

4-5 ճ․ գ․ աղացած սամիթի սերմ

2 ճ․ գ․ քունջութի սերմ

1 ճ․ գ․ սև քունջութի սերմ  

Հունցեք փափուկ խմոր, թողեք բարձրանա: Բաժանեք առանձին մասերի և կրկին թողեք մի քանի ժամ բարձրանա:  Մաքուր մակերևույթի վրա քսել ձիթապտղի յուղ և ձեռքերով խմորը ոլորելով ստացեք բարակ շերտ, միաժամանակ խառնելով վերը նշված սերմերի խառնուրդը և քսելով ձիթապտղի յուղ: Բարձրացրեք ստացված խմորի ծայրերը և կպցրեք իրար, ապա տեղադրեք յուղաթղթի վրա: Թողեք կրկին բարձրանա: Թխել նախապես 230 C տաքացրած ջեռոցում մինչև ոսկեգույն դառնալը: Ջեռոցից հանելուց հետո մի փոքր ձիթապտղի յուղ քսեք:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում