Վերջին շրջանում եվրոպական շատ մարզիչներ բողոքում են, որ ՈւԵՖԱ-ի կողմից ազգային հավաքականների խաղերի թվի ավելացումը հանգեցնում է բազմաթիվ վնասվածքների, քանի որ ֆուտբոլիստները չեն հասցնում վերականգնվել ծանր մրցելույթներից հետո:
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նույնպես քննադատել է եվրոպական ֆուտբոլային օրացույցը:
«Մենք սպանում ենք ֆուտբոլիստներին` նրանց չափազանց մեծ պահանջներ ներկայացնելով: Ֆուտբոլիստները հանգստի կարիք ունեն:
Դա վերաբերում է ոչ միայն «Բավարիային», այլ նաև «Բորուսիային» և «Բայերին»: Հնարավոր չէ խաղալ երեք օրը մեկ, և խաղադաշտ դուրս բերել միևնույն ֆուտբոլիստներին», - ասել է Գվարդիոլան:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Դորտմունդի «Բորուսիայի» կազմում ծանր վնասվածք է ստացել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, ում վերականգնման համար անհրաժեշտ է առնվազն 4 շաբաթ: Հենրիխ Մխիթարյանը չի կարողանա մասնակցել սեպտեմբերի 11-ին Սերբիայի հավաքականի հետ Եվրո 2016-ի որակավորման փուլի հանդիպմանը:
Civilnet











