Արդեն տևական ժամանակ է, ինչ Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը չի կարողանում դուրս գալ խաղադաշտ լուրջ վնասվածքների պատճառով։
Վերջին անգամ նրան վիրահատել են այս տարվա հուլիսի 1-ին։ Վիրահատությունից հետո նշվում էր, որ մարզիկը կկարողանա խաղալ երկու ամիս անց, սակայն վերականգնումը ձգձգվեց։ Ռուսական Sport-Express պարբերականը նշում է, որ Յուրա Մովսիսյանի վերականգնումն ընթանում է ըստ ծրագրի։ Խաղադաշտ դուրս գալու հավանականությունը կախված է նրանից, թե որքան արագ Մովսիսյանը ձեռք կբերի անհրաժեշտ մարզավիճակ։
Մովսիսյանը նաև բաց է թողել ազգային հավաքականի վերջին հանդիպումները։
Civilnet











