Մոլորակը լի է գունագեղ քաղաքներով, որոնցից ամեն մեկն իր գույների պատմությունն ունի: Որոշ դեպքերում դրանք հիմնված են լեգենդների վրա, օրինակ, որ կարիբյան Կուրասաոն կղզու տները օրենքի ուժով ստիպված եղան ներկել բոլոր գույներով, բացի սպիտակից՝ քաղաքապետի միգրենը մեղմելու համար:
Ջայպուր, Հնդկաստան
Մահառաջա Սաուայ Ռամ Սինխը 1853-ին ամբողջ քաղաքը վարդագույն ներկեց՝ ի պատիվ Ուելսի արքայազն Էդուարդի դիվանագիտական այցի:
Չեֆչաուեն, Մարոկկո
Մարդաշատ Ֆես քաղաքից չորսժամյա հեռավորությամբ՝ Ռիֆի լեռների վրա տեղակայված այս գյուղն ամբողջությամբ կապույտի երանգներով է ներկված: Այս վայրը 1500-ականներին Իսպանիայի հրեաների փախստավայրն է եղել, և կապույտը նրանց թողած ժառանգությունն է:
Իսամալ, Մեքսիկա
Յուկատանի նահանգում գտնվող այս քաղաքը հատուկ դիզայն է ստացել Մեքսիկայի զբոսաշրջության քարտուղարի կողմից և կրում է Կախարդական քաղաք անունը:
Բո-Կաապ, Քեյփթաուն
Ոչ, դա ծիածան չէ, այլ Քեյփթաունի պատմական մահմեդական թաղամասը: Տեղի մալազիացի բնակիչներին 1600-ականներին հոլանդացիները բերել են Հարավարևելյան Ասիայից, և նրանք ներկել են իրենց տները՝ տոնելով ռասսայական խտրականության ավարտը:
Բալաթ, Ստամբուլ
Հեշտ է հաճելիորեն մոլորվել Ստամբուլի հին հրեական այս վառ թաղամասում: Նախընտրելի է՝ տեսախցիկով:
Խուսկար, Իսպանիա
Մինչև վերջերս այս քաղաքը, Անդալուզիայի մյուս քաղաքների նման, սպիտակ էր ներկված, սակայն 2011-ին Հոլիվուդի ներկայացուցիչներն առաջարկեցին «Սմուրֆիկները» անիմացիոն ֆիլմի համար քաղաքը կապույտ ներկել: Հետագայում, երբ քաղաքն արձանագրեց զբոսաշրջիկների անհավանական հոսք, բնակիչները հրաժարվեցին վերստին սպիտակ ներկել քաղաքը:
Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
2010-ին երկու հոլանդացի նկարիչ իրենց մի նախագծի համար որոշել էին Ռիոյի ֆավելաներից մեկը հսկայական կտավի վերածել: (ց) Նրանց այդ հարցում միացել էր թաղամասի երիտասարդությունը:
Վիլեմստադ, Կուրասաո
Ըստ լեգենդի՝ 1800-ականներին տեղի հոլանդացի քաղաքապետն իր գլխացավերը վերագրում էր կարիբյան հզոր արևից քաղաքի լերկ պատերի արտացոլմանը, ուստի պաշտոնապես պարտադրվեց գաղութի բնակիչներին ներկել պատերը բոլոր գույներով՝ սպիտակից բացի:
Վերնացցա, Իտալիա
2011-ին ջրհեղեղները վնասեցին Վերնացցայի նուրբ վարդագույն, կիտրոնի դեղին ու ծովի լազուր գույները, սակայն քաղաքը միահամուռ ուժերով վերականգնվեց ու վերստին ներկվեց:
Ջոդպուր, Հնդկաստան
Քաղաքը հայտնի է որպես Հնդկաստանի Կապույտ քաղաք: Այն իր գույնն ստացել է մեծամրջյուն տերմիտներից պաշտպանվելու նպատակով տների պատերին քսված պղնձասուլֆատային կապույտ ներկից:
Վալպարաիսո, Չիլի
Այս նավահանգստային քաղաքը, որտեղ բնակվել է բանաստեղծ Պաբլո Ներուդան, Չիլիի մշակութային հանգույցներից մեկն է:
Ս. Ջոնս, Նյուֆաունդլենդ
Այս քաղաքի տները ներկվել են կոնֆետային վառ գույներով, որպեսզի նավապետները կարողանան հեռվից նկատել իրենց տները:
Հին Սան Խուան, Պուերտո Ռիկո
Այս գեղեցիկ թաղամասում մի գունաերանգը երկու անգամ չի կրկնվում, իսկ արմավենիները հաղորդում են կարիբյան շունչ: Երեկոյան քաղաքի լավագույն ռեստորաններում ու ակումբներում արթնանում է բուռն գիշերային կյանքը:
Լա Բոկա, Բուենոս Այրես
Այստեղ կարելի է գտնել ներկապնակի գրեթե բոլոր գույները: Բնակիչները կառուցել են իրենց թաղամասը՝ մոտակա կառամատույցներից ու նավահանգիստներից հավաքելով նավերի մնացորդներն ու ներկելով դրանք ավելացած ներկերով:
Civilnet











