Ասիական խաղերում սկանդալ է հասունանում։ Այսօր Կատարի բասկետբոլի կանանց հավաքականը լքել է մրցումները, քանի որ նրա որոշ խաղացողների արգելել են մրցումներին մասնակցել մուսուլմանական գլխաշորով՝ հիջաբով։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Նախօրեին Կատարի հավաքականին գրանցվել էր տեխնիկական պարտություն այն բանից հետո, երբ այդ հավաքականը չի մասնակցել Մոնղոլիայի հետ խաղին։
Տեղեկացնենք, որ Ասիական խաղերն այս օրերին անցկացվում են Հարավային Կորեայի Ինչխոն քաղաքում։
Civilnet











