Գլխավոր Լրահոս

€1 մլն՝ Կարգավորիչ գիլյոտին ծրագրի աջակցությունը շարունակելու համար

€1 մլն՝ Կարգավորիչ գիլյոտին ծրագրի աջակցությունը շարունակելու համար

Հայաստանի կառավարությունում սեպտեմբերի 25-ին ստորագրվել է դրամաշնորհային համաձայնագիր` Հայաստանի կառավարության և Ավստրիայի զարգացման կոոպերացիայի գործառնական միավոր Ավստրիայի զարգացման գործակալության (ԱԶԳ) միջև: Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, կառավարության անունից համաձայնագիրը ստորագրել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, իսկ ԱԶԳ-ի կողմից` գործադիր տնօրեն Մարտին Լեդոլտերը:

Դրամաշնորհը նախատեսված է Կարգավորիչ գիլյոտին ծրագրի երկրորդ փուլին աջակցելուն։ Ավստրիական դրամաշնորհը կհատկացվի ոչ միայն Կարգավորիչ գիլյոտինի, այլև Հայաստանում Կարգավորիչ ազդեցության գնահատման (ԿԱԳ) մեթոդոլոգիայի իրականացմանը։ Համաձայնագրով մեթոդոլոգիական աջակցություն կցուցաբերվի նախարարություններին և պետական այլ կառույցներին։

Կարգավորիչ գիլյոտին ծրագիրը մեկնարկել է 2011 թվականին և մինչ օրս գրանցել նշանակալի արդյունքներ. ծրագրի շրջանակում ձևավորված նախագծերի ընդունման արդյունքում գործառնական ծախսերը կկրճատվեն ավելի քան 54 տոկոսով։

Դավիթ Հարությունյանը ՀՀ կառավարության և Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի  անունից շնորհակալություն է հայտնել  ԱԶԳ-ին՝  Կարգավորիչ գիլյոտին ծրագրին՝ ստեղծման առաջին օրվանից աջակցելու համար: Դավիթ Հարությունյանը կարևորել է  ԱԶԳ-ի, իբրև ծրագրի հիմնական դոնորի, աննախադեպ՝ ավելի քան 1մլն եվրո աջակցությունը։

ԱԶԳ գործադիր տնօրեն Մարտին Լեդոլտերն իր հերթին կարևորել է Կարգավորիչ գիլյոտինի գործունեությունը՝  Հայաստանում ընթացող օրենսդրական բարեփոխումների համատեքստում։ «Մենք վստահ ենք, որ երկրորդ փուլը հիմնովին կնպաստի վարչարարության կրճատմանը և կստեղծի ծառայությունների ժամանակակից մոդելներ մաքսային, կառուցապատման և մի շարք այլ ոլորոտներում։ Այսպիսի բարենպաստ միջավայրը կխթանի ներդրումների ներգրավումը, ինչն էլ իր հերթին կբարելավի քաղաքացիների կյանքի որակը»,-նշել է Մարտին Լեդոլտերը։  

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում