Այսօր վաղ առավոտյան մահացել է երիտասարդ ֆուտբոլիստ Գրիշա Սիմոնյանը։
Մոտ մեկ տարի առաջ 19-ամյա ֆուտբոլիստի մոտ հայտնաբերվել էր գլխուղեղի ուռուցք։ Այդ ընթացքում նա բուժում է ստացել արտերկրում, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել Գրիշային։
Սեպտեմբերի 15-ին Գրիշան պետք է մեկներ բուժման Գերմանիա, սակայն առողջական վիճակի բարդացումների պատճառով նա չի կարողացել դա անել։ Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը։ Նա վիրահատվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում և մտցվել արհեստական կոմայի մեջ։ Այսօր առավոտյան նա հեռացել է կյանքից։
Լուսանկարը՝ Armsport-ի։
Civilnet











