Գլխավոր Լրահոս

6 հրաշալի միջոց գրիպի դեմ

6 հրաշալի միջոց գրիպի դեմ

Գրիպի վիրուսի դեմ պատվաստումը կամ դեղամիջոցները միակը արդյունավետ միջոցները չեն գրիպից խուսափելու համար: Ձեզ ենք ներկայացնում 6 սննդատեսակ, որոնք զարմանալիորեն արդյունավետ են գրիպի վիրուսի կանխարգելման ու բուժման հարցում:

1. Դդմի սերմեր

Սրանք լի են ցինկով, որը արյան սպիտակ գնդիկ-զինվորներին օգնում է պայքարել վիրուսի դեմ:  Ցանկալի է ուտել հում, չբոված և առանց աղի:

2. Թունա ձուկ

Այս ձուկը սելենիումի հիանալի աղբյուր է, որը հայտնի է որպես իմունիտետ բարձրացնող և ազատ ռադիկալներից բջիջները պաշտպանող տարր: Կարող եք ինքներդ պատրաստել թունա ձկով ու բանջարեղենով համեղ սենդվիչներ և դրանցով պայքարել գրիպի դեմ:

3. Սունկ

Սրանք լի են բետա-գլյուկաններով, որոնք օգնում են մարմնին պայքարել տարատեսակ վիրուսների դեմ: Առավոտյան պատրաստված սնկով ձվածեղը կհագեցնի քո օրգանիզմն անհրաժեշտ սննդանյութերով և դու երկար ժամանակ կուշտ կլինես:

4. Քաղցր կարտոֆիլ

Սա հարուստ է A վիտամինով, որը իմունիտետը թուլացնող ազատ ռադիկալների դեմ պայքարող հիմնական վիտամիններից է: Բացի այդ՝ A վիտամինը հայտնի է աչքերի վրա ունեցած բարերար ազդեցությամբ:

5. Կանաչ թեյ

Աշնանային անձրևոտ երեկոներին մեկ բաժակ տաք թեյը հաճելիորեն տաքացնում է մարմինը, իսկ եթե հաշվի առնես կանաչ թեյի հզոր հակաօքսիդանտային և քաղցկեղի դեմ պայքարող հատկությունները՝ հաճելին կհամատեղես օգտակարի հետ:

6. Մածուն, յոգուրտ, կեֆիր

Այս կաթնամթերքների մեջ պարունակվող պրոբիոտիկներն աղեստամոքսային համակարգը մաքրող ու կարգավորող հզոր միկրոօրգանիզմներ են, որոնք օգնում են պահպանել առողջ ու ամուր իմունային համակարգ:

Եղեք առո՛ղջ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում