Գլխավոր Լրահոս

ՀԲ-ն ներկայացրել է Հայաստանի էներգետիկ ոլորտի համալիր վերլուծությունը

ՀԲ-ն ներկայացրել է Հայաստանի էներգետիկ ոլորտի համալիր վերլուծությունը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի էներգետիկ ոլորտի վերաբերյալ վերլուծական քննարկում, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներն ու Համաշախարհային բանկի ներկայացուցիչները: 
Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից վարչապետը նշել է, որ էներգետիկ ոլորտը մեր երկրի տնտեսության կարևորագույն ճյուղերից է և կարևորել ՀԲ-ի տեխնիկական օժանդակությունը բնագավառի հետագա զարգացման գործում:
Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ համագործակցության համար և անդրադարձել էներգետիկայի բնագավառում իրականացված ուսումնասիրության արդյունքներին: Քերալին ընդգծել է, որ այս ոլորտում վերջին 15 տարիների ընթացքում գրանցվել է մեծ առաջընթաց, որի հետագա շարունակականությունն ապահովելու համար անհրաժեշտ է իրականացնել բարեփոխումների երկրորդ փուլն՝ իրագործելով հստակ ծրագրեր: 
Հայաստանի էներգետիկ բնագավառում համալիր վերլուծություն իրականացրած ՀԲ ներկայացուցիչները ներկայացրել են իրենց կատարած աշխատանքների արդյունքները՝ ոլորտում Հայաստանի ունեցած առավելություններն ու խնդիրները, առաջիկա տարիների ընթացքում կատարվելիք հնարավոր քայլերն ու մարտահրավերները: Քննարկվել են էներգետիկ անվտանգության, էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիության մակարդակի բարձրացմանը, նոր ենթակառուցվածքների ներդրմանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում կարևորվել է պետություն-մասնավոր հատված համագործակցությունը:
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը տեղեկացրել է, որ վարչապետի հանձնարարությամբ մշակվում է միջոցառումների համալիր ծրագիր՝ ուղղված էներգետիկ համակարգի հետագա զարգացմանը, որը կներկայացվի մինչ տարեվերջ: 
Ամփոփելով քննարկումը՝ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել ՀԲ-ին՝ արդյունավետ համագործակցության համար և ընդգծել, որ կառավարության նպատակն է երկրում ապահովել էներգետիկ կայուն համակարգ: 
Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենը վերահաստատել է ՀԲ պատրաստակամությունը՝ հետագայում ևս ՀՀ կառավարությանը տրամադրելու տեխնիկական օժանդակություն և խորհրդատվություն:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում