Գլխավոր Լրահոս

Երանի՝ Ռոնալդուն անգինա հիվանդանար․ Վիլյառեալի գլխավոր մարզիչ

Երանի՝ Ռոնալդուն անգինա հիվանդանար․ Վիլյառեալի գլխավոր մարզիչ

Այսօր Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունում մեկնարկում է 6-րդ տուրը։ Երկրպագուներին հետաքրքրում է, թե արդյոք Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն կշարունակի իր գոլառատ խաղերի շարքը։ Բանն այն է, որ պորտուգալացի ֆուտբոլիստը վերջին 3 խաղում դարձել է 8 գոլի հեղինակ՝ աչքի ընկնելով զարմանալի արդյունավետությամբ։

«Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Մարսելինո Գարսիա Տորալը, ում թիմի հետ խաղալու է մադրիդյան ակումբը, հույս է հայտնել, որ Ռոնալդուն կհիվանդանա և չի կարողանա դուրս գալ խաղադաշտ։

«Եթե այսօր «Վիլյառեալը» հաղթի «արքայական ակումբին», ապա դա իսկական սենսացիա կլինի։ Չէ որ «Ռեալի» բյուջեն մեր բյուջեն գերազանցում է 10 անգամ։ Այդ թիմում գերազանց ֆուտբոլիստներ են խաղում։ Ամեն ինչ հնարավոր է, եթե օրդ հաջող է դասավորվում, իսկ մրցակցինը՝ ոչ, այդ դեպքում հաղթանակը հնարավոր է։ Իհարկե, թիմիս համար վատ չէր լինի, եթե Ռոնալդուն անգինա հիվանդանար և չկարողանար դուրս գար խաղադաշտ», - ասել է Տորալը Այս մասին հաղորդում է իսպանական AS կայքը։

Տեղեկացնենք, որ «Վիլյառեալ» - «Ռեալ» հանդիպումը կկայանա այսօր, Երևանի ժամանակով 18։00-ին։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում