Գլխավոր Լրահոս

Վարչապետը ծանոթացել է Արագածոտնում իրականացվող ներդրումային ծրագրի ընթացքին

Վարչապետը ծանոթացել է Արագածոտնում իրականացվող ներդրումային ծրագրի ընթացքին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Արագածոտնի մարզում գործող «Գոլդն Գրեյպ Արմաս» գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող ընկերություն, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:

2007 թվականից մինչ օրս ավելի քան 200 հա տարածության վրա հիմնվել են խաղողի այգիներ, մշակվում են կոնյակի և գինու, ինչպես նաև սեղանի խաղողի սորտեր, իսկ 40 հա հողատարածքը զբաղեցնում են պտղատու այգիներ (դեղձի, սալորի, խնձորի, ծիրանի, բալի և այլն):

Հովիկ Աբրահամյանը շրջել է այգիներով, ծանոթացել գյուղատնտեսական աշխատանքների արդյունքներին և ընկերության առաջիկա ծրագրերին:

Ընդհանուր ներդրումների ծավալը կազմել է 15 մլն եվրո, որից 7 մլն եվրոն ուղղվել է գինու և կոնյակի նոր գործարանի կառուցմանը, որի հիմնարկեքը տեղի է ունեցել 2010 թվականին: Գործարանի մթերման հզորությունը կազմում է տարեկան մինչև 1000 տոննա խաղող: 2013թ. մթերվել է 790 տոննա խաղող՝ սեփական այգիներից: 2014թ. նախատեսվում է մթերել 800 տոննա:

2010-2013թթ. ընկերությունն օգտվել է պետական աջակցության գործիքներից: Ներկրվող սարքավորումների համար ավելացված արժեքի հարկի գումարների վճարումը կառավարությունը երկարաձգել է մինչև երեք տարի ժամկետով, բացի այդ Զարգացման հայկական գործակալությունը  50 տոկոսով համաֆինանսավորվել է Դուսելդորֆում ամենամյա ՊրոՎեյն ցուցահանդեսին այցելության և Անգլիայում ամենամյա Decanter World Wine Awards-ին գինիները ներկայացնելու ծախսերը:

Ընկերությունն առաջիկայում նախատեսում է նաև տարածքում ստեղծել անասնաբուծական ֆերմա: «Գոլդն Գրեյպ Արմաս»-ի կարևոր նախաձեռնություններից է նաև ագրոզբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ողջունել է ընկերության ներդրումային ծրագրերը և հայտնել կառավարության աջակցությունը դրանց իրականացման գործընթացում, ինչն էլ կնպաստի գյուղատնտեսության զարգացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը:   

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում