Ճիշտ նիհարելն ամենադժվար խնդիրներից է: Կալորիաների ոչ գրագետ նվազեցումը հանգեցնում է քնկոտության ու ընդհանուր թուլության: Ստորև ներկայացնում ենք այն մթերքները, որոնք բարձրացնում են տրամադրությունը և նպաստում քաշի արդյունավետ նվազեցմանը:
Սաղմոն
Սրա մեջ առկա օմեգա-3 ճարպաթթուները բարերար ազդեցություն ունեն սրտի աշխատանքի վրա և օգնում են պահպանել առողջ քաշ:
Սպանախ
Այս կանաչ բույսը հարուստ է մագնեզիումով, որի պակասության դեպքում մարդը հոգնածություն է զգում, գլխապտույտ և դյուրագրգիռ է լինում: Սխանախը նաև հարուստ է A, B, C վիտամիններով, երկաթով ու սպիտակուցներով: Սրանք բոլորն էլ էներգիայի անսպառ աղբյուր են: Ավելին՝ հետազոտությունները պարզել են, որ սպանախը կանխում է քաղցրավենիքի ու աղի սննդի նկատմամբ անառողջ փափագը:
Քամած մածուն
Սպիտակուցներով հարուստ մթերքները, օրինակ, քամած մածունը, կարող են ուղեղում խթանել «կյանքը հիանալի է» հորմոնների առաջացումը, ինչպիսիք են դոպամինն ու նորեպինեֆրինը, ինչպես նաև սրել զգոնությունը: Բարեբախտաբար՝ սա նաև քաշի նվազեցման հիանալի միջոց է: Հետազոտությունները ցույց են տվել, որ օրական 500 մլ մածունի օգտագործումը դիետայի հետ համատեղ ավելի արդյունավետորեն է հալեցնում փորի ճարպերը, քան առանց մածունի դիետայի դեպքում:
Լոլիկ
Սա հարուստ են ֆիտոնուտրիենտներով, որոնք կանխարգելում են վատ տրամադրություններ հարուցող բորբոքային միացությունների կուտակումը: Իսկ կալորիաների քիչ պարունակությունը և քաղցը շուտ հագեցնելու հատկությունը լոլիկը դարձնում է քաշի նվազեցման առաջամարտիկ:
Թունա ձկով սենդվիչ
Թունա ձուկը ևս հարուստ է օմեգա 3 ճարպաթթուներով, իսկ թեփով հացի մեջ պարունակվող նյութերը նպաստում են լավ տրամադրության պահպանմանը: Պատճառը սերոտոնինի արտադրությունն է, որը հայտնի է որպես գոհունակության զգացում առաջացնող հորմոն: Թեփով հացը նաև շուտ հագեցնող է, երկար ժամանակ սով չես զգա:
Հապալաս
Այս հատապտուղներն իրենց գույնը ստանում են անթոցիանին կոչվող մանուշակագույն պիգմենտից, ինչը տրամադրություն բարձրացնող նյութ է: Ավելին՝ բոլոր հատապտուղները հարուստ են մանրաթելերով ու ջրով, ինչը օգնում է երկար ժամանակ կուշտ մնալ:
Civilnet











