Աշխարհի ուժեղագույն թենիսիտներից մեկը՝ Էնդի Մարեյը, դարձել է կարիերայում նշանակալի արդյունքի հեղինակ։
Երեկ նա հաղթել է չինական Շենչժենի մրցաշարում՝ այս տարի նվաճելով իր առաջին տիտղոսը։
Այսպիսով, նա դարձել է աշխարհում 4-րդ թենիսիստը, ով 9 տարի շարունակ մրցաշրջանը չի ավարտում առանց տիտղոսի։ Մարեյն այս հաղթանակով կրկնել է աշխարհի ներկայիս առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի ցուցանիշը։ Նրանցից ավելի լավ արդյունք ունեն իսպանացի Ռաֆայել Նադալը՝ առնվազն մեկ տիտղոս՝ 11 տարում։ Իսկ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը 14 տարի շարունակ մրցաշրջանը չի ավարտում առանց տիտղոսի։
Civilnet











