Հայկական խոհանոցն աշխարհում ամենահներից է: Հայերի խոհարարության ավանդույթն ու տեխնիկան եկել են դարերի խորքից, այդ պատճառով հայկական խոհանոցն արտացոլում է այն վայրերի պատմությունն ու աշխարհագրությունը, որտեղ նրանք բնակվել են, ներառում է այդ վայրերին բնորոշ մշակաբույսերն ու կենդանատեսակները:
Խմորը.
5 բաժակ ալյուր
1 ճ․ գ․ թթխմոր (բացված 1 ճ․ գ․ շաքարով՝ ¼ բաժակ գոլ ջրում)
1 թ․ գ․ ծովի աղ
3 ճ․ գ․ կաթի փոշի
2 ճ․ գ․ բուսայուղ
1 խոշոր հավկիթ
Ջուր, որ ստացվի փափուկ, ձգվող խմոր
1 թ․ գ․ շաքարավազ
Պանրի շերտը
450 գ․ մեքսիկական Կեսո Ֆրեսկո պանիր
200 գ․ ֆետա պանիր
200 հայկական սպիտակ պանիր
1 թ․ գ․ իտալական համեմունք (օրեգանո, սոխի և սխտորի փոշի, ռեհան, մաղադանոս, ուրց, հազրեվարդ, սև և կարմիր պղպեղ)
1 թ․ գ․ Հալեպի պղպեղ
1 ճ․ գ․ կարմիր պղպեղի մածուկ
½ թ․ գ․ սև պղպեղ
1 թ․ գ․ շաքարավազ
1 ճ․ գ․ աղացած չաման
½ թ․ գ․ բահար
1 խոշոր գլուխ սոխ՝ մանր կտրատած
1 թ գ հալեպի պղպեղ
1 ճ գ կարմիր պղպեղի մածուկ
½ թ գ սև պղպեղ
1 թ գ շաքարավազ
1 չ գ աղացած չաման
½ թ գ թ գ բահար
1 խոշոր գլուխ սոխ, մանր կտրատած

Խմորը
Բոլոր չոր բաղադրիչները խառնել հարիչի մեջ, ընթացքում ավելացնել նաև ջրով բացված թթխմորը, ձեթը, ձուն և ջուրը, մինչև ստացվի փափուկ խմոր: Թեթևակի ձեթ քսել: Տեղադրել մեծ տարայի մեջ և թողնել բարձրանա կրկնակի չափով: Վերստին հունցել, ծածկել ու դնել միջանցիկ քամուց հեռու մի անկյունում, մինչև վերստին բարձրանա:
Քերիչով անցկացնել պանիրները, ավելացնել բոլոր համեմունքները, լավ խառնել, մինչև համասեռ զանգված ստացվի: Լցնել առանձին տարայի մեջ ու ավելացնել կտրատած սոխը:
Պատրաստման եղանակը
Խմորը բաժանել 12-14 գնդի: Բացել գնդերը՝ ամեն կտորը 20 սմ տրամագծով: Տասը րոպե թողնել հանգստանա, վրան ձիթապտղի յուղ քսել: Պանրի խառնուրդը լցնել խմորի մեջտեղը և տարածել՝ կողքերից պահելով 2 սմ հեռավորություն: Դնել ջեռոցը՝ յուղաթղթի վրա, եփել 260°C ջերմաստիճանում, մոտ 10 րոպե` մինչև ծայրերը կարմրեն և պանիրը լավ կհալվի: Հանել, վրան մի քանի կաթիլ ձիթայուղ քսել և թողնել հովանա:
Բաղադրատոմսերը տրամադրում է Salpy's International Kitchen էջը։
Civilnet











