Երեկ Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) Ամերիկայի գավաթի 2016 թվականի խաղարկությունը ներառել է միջազգային օրացույցում։ Այս մասին հաղորդում է Inside World Football կայքը։
Պարզվում է, որ Ամերիկայի գավաթի խաղարկությունն ու Եվրոպայի ֆուտբոլի նույն թվականի առաջնությունը ժամկետներով համընկնելու են։ Ամերիկայի գավաթն անցկացվելու է 2016 թվականի հունիսի 3-26-ը, իսկ Եվրո 2016-ը՝ հունիսի 10-ից հուլիսի 10-ը։
Հիշեցնենք, որ Ամերիկայի գավաթը տեղի կունենա Միացյալ Նահանգներում, իսկ Եվրոպայի առաջնությունը՝ Ֆրանսիայում։
Civilnet











