ՖԻԴԵ-ն թարմացրել է շախմատիստների վարկանիշային աղյուսակը: Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը նախորդ հրապարակման համեմատ նահանջել է 3 տեղով և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: Նշենք, որ Լևոնը վերջին անգամ 2010 թ. սեպտեմբերին էր 3-րդ տեղից ցածր իջել: Լավագույն 100-յակում տեղ են գտել ևս 4 հայ գրոսմայստեր` Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Սերգեյ Մովսեսյանը և Վլադիմիր Հակոբյանը:
ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել Մագնուս Կարլսենը: Նորվեգացուն ընդհուպ մոտեցել է Ֆաբիանո Կարուանան, ով անհավանական արդյունք գրանցեց վերջերս կայացած Sinquefield Cup շախմատային գերմրցաշարում: Լավագույն եռյակը եզրափակում է Վեսելին Թոփալովը:
1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - 2863
2. Ֆաբիանո Կարուանա (Իտալիա) - 2844
3. Վեսելին Թոփալով (Բուլղարիա) - 2800
4. Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - 2797
5. Լևոն Արոնյան (Հայաստան) - 2793
6. Վիշվանաթհան Անանդ (Հնդկաստան) - 2785
7. Անիշ Գիրի (Հոլանդիա) - 2768
8. Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - 2767
9. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - 2764
10. Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - 2764
53. Գաբրիել Սարգսյան (Հայաստան) - 2690
64. Հրանտ Մելքումյան (Հայաստան) - 2678
93. Սերգեյ Մովսեսյան (Հայաստան) - 2657
94. Վլադիմիր Հակոբյան (Հայաստան) - 2657
Civilnet











