Գլխավոր Լրահոս

ԱԺ արտահերթ նիստ՝ «Շրջանառության հարկի մասին» օրենքի հարցով

ԱԺ արտահերթ նիստ՝ «Շրջանառության հարկի մասին» օրենքի հարցով

Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերին հաջողվել է հավաքել է Աժ արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ 44 ստորագրությունները «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը քննարկելու համար: Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը:

Նրա խոսքով՝ ինքը և ոչ իշխանական ուժերի այլ անդամներ արդեն հանդիպել են ԱԺ-ի մոտ հավաքված և օրենքի դեմ բողոքող փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ՝ տեղեկացնելով, որ հարցի առնչությամբ արտահերթ նիստ է նշանակվել՝ կոչ անելով նրանց շահագրգիռ կերպով շարունակել պահանջատեր լինել իրենց իրավունքների պահպանմանը և ժամը 17:30 կրկին հավաքվել ԱԺ-ի դիմաց սատար կանգնելու հարցի քննարկմանը:

Օրենքի դեմ բողոքողները ԱԺ-ի դիմաց ցույց են անցկացրել նաև սեպտեմբերի 29-ին: Նրանց մոտեցել էին ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Արամ Մանուկյանը և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումանը՝ նշելով, որ մտադիր են ԱԺ ներկայացնել օրենքի նոր՝ այլընտրանքային նախագիծը, ըստ որի՝ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները, որոնք ցանկանում են վճարել շրջանառության 3,5 տոկոս հարկ, վճարեն այդքան, իսկ նրանք, որոնք ցանկանում են վճարել 1 տոկոս հարկ՝ ներկայացնելով օրենքով պահանջվող համապատասխան թղթերը, վարվեն այդպես:

Ինչպես տեղեկացնում է ՍիվիլՆեթի թղթակիցը, Արամ Մանուկյանը նշել է, որ հարցը ներկայացվել է ԱԺ, սակայն այս պահի դրությամբ դեռ պարզ չէ՝ կքննարկվի այն այսօր արտահերթ նիստում, թե՝ ոչ:

Երևանի մի շարք տոնավաճառների աշխատակիցներ սեպտեմբերի 23-ի առավոտից ցույցի էին դուրս եկել կառավարության շենքի մոտ՝ իրենց բողոքը հայտնելով հոկտեմբերի 1-ից գործող այս օրեքնի դեմ։

Օրենքով առաջարկվում է փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից նվազեցնել 1 տոկոս, միաժամանակ, տնտեսվարողները պարտավորվելու են գործունեություն ծավալել հստակ փաստաթղթաշրջանառությամբ։

Ցուցարարների 20 ներկայացուցիչներ բարձրացել էին կառավարություն՝ հանդիպելու Հովիկ Աբրահամյանի հետ և ներկայացնելու իրենց խնդիրները։ Վարչապետը հանդիպմանն ասել էր, որ օրենքը չի փոխվելու, և նշել էր, որ տոնավաճառների աշխատակիցներն իրենց առաջարկները գրավոր ներկայացնեն ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանին։

Հովիկ Աբրահամյանը վստահեցրել էր, որ օրենքն ուղղված է խոշոր հարկատուներին հարկային դաշտ բերելուն, իսկ մանր ու միջին բիզնեսն այդ օրենքի կիրառումից որևէ կերպ չի տուժի։

Հանդիպման արդյունքները տոնավաճառների աշխատակիցներին չէր գոհացրել, և նրանք փակել էին Տիգրան Մեծ փողոցը: Ոստիկանությունը ցուցարարներին հետ էր մղել՝ բացելով փողոցը և վերականգնելով երթևեկությունը:

Փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները սեպտեմբերի 25-ին ևս կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց են անցկացրել: 

Վարչապետը փոքր և միջին բիզնեսի մտահոգությունը անհիմն և անտեղի էր համարել: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում