Գլխավոր Լրահոս

ԱՄՀ-ն նվազեցրել է Հայաստանում աճի կանխատեսումը

ԱՄՀ-ն նվազեցրել է Հայաստանում աճի կանխատեսումը

ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը (ձախից) և Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսը:

ԱՄՀ-ն նվազեցրել է Հայաստանի 2014թ. ՀՆԱ-ի աճի կանխատեսումը մոտ 1 տոկոսային կետով՝ 3.5%-ից մինչև 2.6 տոկոս: Սեպտեմբերի 30-ին Երևանում հրավիրված ասուլիսին Հայաստանում ԱՄՀ առաքելության ղեկավար Մարկ Հորթոնն ասաց, որ տնտեսության աճի կանխատեսման նվազեցումը պայմանավորված է թե՛ ներքին, թե՛ արտաքին գործոններով:

Արտաքին գործոններից նա առանձնացրեց Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերը, Ռուսաստանի նկատմամբ իրականացվող պատժամիջոցները, ինչի հետևանքով նվազում են Հայաստանի արտահանումն ու դրամական փոխանցումները Ռուսաստանից: Ներքին գործոններից է կառավարության կողմից պետական բյուջեի ծախսերի թերակատարումը, որն ազդում է խոշոր կապիտալ ծրագրերի վրա՝ հանգեցնելով տնտեսական աճի դանդաղմանը:

ԱՄՀ-ն որոշ ոլորտներում նաև բարենպաստ զարգացումներ է տեսնում: Օրինակ, բաց երկնքի քաղաքականության արդյունում աճում է թռիչքների թիվը և նվազում են գները, ինչը հանգեցնում է զբոսաշրջության ոլորտի աճին: Սակայն, ըստ Հորթոնի, անորոշություններ կան մասնավոր հատվածում՝ պայմանավորված աշխարհաքաղաքական զարգացումներով՝ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ, Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ժամկետների անհստակություն և այլն:

ԱՄՀ-ն նվազեցրել է Հայաստանի նաև հաջորդ՝ 2015թ. տնտեսական աճի կանխատեսումը, որն այս պահին գնահատվում է 3.3%՝ 4.3% կանխատեսման համեմատ:

Մարկ Հորթոնը նշեց, որ Հայաստանի տնտեսությունն այնուամենայնիվ դանդաղ, բայց հաջորդ տարիներին աճ կարձանագրի:

Հարցին, թե արդյոք Հայաստանի ղեկավարները ԱՄՀ-ին ասել են Մաքսային միությանը միանալու կոնկրետ ժամկետների մասին՝ ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը պատասխանեց, որ իրենց իմացած ժամկետը նույնպես հոկտեմբերի 10-ն է:

Հայաստանի 2014թ. պետական բյուջեի հիմքում դրված է 5.2% տնտեսական աճը:

Լիլիթ Աբովյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում