Գլխավոր Լրահոս

ՏՏ Համաշխարհային կոնգրեսն 2019թ. կանցկացվի Հայաստանում

ՏՏ Համաշխարհային կոնգրեսն 2019թ. կանցկացվի Հայաստանում
Տեղեկատվական տեխնոլոգիաների Համաշխարհային կոնգրեսը (WCIT) 2019թ.  առաջին անգամ կանցկացվի Հայաստանում, հաղորդում են «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» մամուլի ծառայությունից: Ըստ միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի՝ միությունը նպատակադրվել էր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ամենամեծ և կարևոր միջոցառումն անցկացնել Հայաստանում և առաջարկով հանդես էր եկել Համաշխարհային Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների ալյանսին (WITSA): Առաջարկը քննարկվել է սեպտեմբերի 29-ին Մեքսիկայի Քվադալահարա քաղաքում կայացած WCIT 2014 շրջանակներում և որոշվել, որ 2019թ. կոնգրեսը կանցկացվի Հայաստանում: Կոնգրեսի շնորհիվ Հայաստանը կդիրքավորվի աշխարհի տեղեկատավական տեխնոլոգիաների քարտեզի վրա, լայն տարածում կգտնի ‹‹Արտադրված է Հայաստանում›› բրենդը, ինչպես նաև Համաշխարհային ՏՏ կոնգրեսը հնարավորություն կընձեռի հայկական տեխնոլոգիական ընկերություններին ստեղծելու արդյունավետ միջազգային կապեր ու ձեռք բերել նոր գործընկերներ: WCIT-ը տեղեկատվական և հեռահաղորդակցական ոլորտի ամենահեղինակավոր համաժողովն է, որի հիմնական նպատակն է քննարկել ոլորտի հրատապ հարցերը և մարտահրավերները, ցույց տալ իրավական, քաղաքական և տնտեսական գործընթացների ազդեցությունը տեխնոլոգիական բիզնես մոդելի վրա: Համաշխարհային կոնգրեսին մասնակցում են ոլորտի ընկերությունների ղեկավարներ, ձեռներեցներ և բիզնես լիդերներ, պետական-քաղաքական այրեր, գիտական-ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ և այլք: Համաժողովի ընթացքում կազմակերպվում են հանդիպումներ, անցկացվում է ցուցահանդես, որի ընթացքում յուրաքանչյուր երկիր ներկայացնում է իր երկրի տեխնոլոգիական լուծումները: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը հիմնադրվել է 2000թ.` որպես Հայաստանում գործող տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: Այն ստեղծվել է ոլորտի ձեռնարկությունների շահերի պաշտպանության և բիզնեսի խթանման նպատակով:  
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում