Գլխավոր Լրահոս

ԵՏՄ-ին միանալու պայմանագիր՝ կառավարության հոկտեմբերի 2-ի նիստին

ԵՏՄ-ին միանալու պայմանագիր՝ կառավարության հոկտեմբերի 2-ի նիստին

Կառավարությունը հոկտեմբերի 2-ի նիստում ընդգրկված է «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսա­կան միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի նախագծին հավանություն տալու մասին հարցը: Կառավարության` էլեկտորնային կառավարման կայքի համաձայն՝ հարցով զեկուցողը ֆինանասների փոխնախարար Սուրեն Կարայանն է:  

Պայմանագրի տեքստը հրապարակվել էր սեպտմեբերի 25-ին:

Աստանայում մայիսի 29-ին ստորագրվել էր Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի կողմից Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը, որն ուժի մեջ կմտնի 2015թ․ հունվարի 1-ից: Փաստաթուղթը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում ստորագրել էին երեք երկրների նախագահները՝ Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն և Նուրսուլթան Նազարբաևը։

Մայիսի 29-ին Աստանայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը մտադիր է Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրին միանալ մինչև հունիսի 15-ը։

Հուլիսի սկզբին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս էր հայտնել, որ «Հայաստանը ամենամոտ ապագայում կդառնա Եվրասիական տնտեսական միության լիարժեք անդամ»։

Ռուսաստանի կառավարությունն օգոստոսին հաստատել է Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը, որը ներկայացվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրմանը։ Ռուսաստանից բացի` պայմանագիրը պետք է հաստատեն նաև Ղազախստանի և Բելառուսի կառավարությունները։

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը` օգոստոսի 26-ին Մինսկում Մաքսային միության պետությունների ղեկավարների հանդիպման արդյունքներով հայտարարել էր, որ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում հոկտեմբերի 10-ին կայանալու են բանակցություններ, որոնց շրջանակում ծրագրվում է լուծել Հայաստանի և Ղրղզստանի` Եվրասիական տնտեսական միությանը միանալու հարցը։

Սեպտեմբերի 24-ին Սերժ Սարգսյանը ԱՄՆ Կոլումբիայի համալսարանում իր դասախոսության ընթացքում հայտարարել է, որ «Հայաստանն ընթացիկ տարում պատրաստվում է միանալ Եվրասիական տնտեսական միության հիմնադրման մասին պայմանագրին, որը նոր հեռանկարներ կբացի մեր տնտեսության հետագա զարգացման համար, ինչպես նաև հնարավորություններ՝ օտարերկրյա ներդրումների համար»:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում