Երեկ Չեմպիոնների լիգայում ավարտվեց խմբային փուլի երկրորդ տուրը։
Օրվա կենտրոնական խաղում Մադրիդի «Ատլետիկոն» նվազավագույն 1։0 հաշվով հաղթել է Թուրինի «Յուվենտուսին»։ Դիեգո Սիմեոնեի թիմում միակ գոլի հեղինակ է դարձել Արդա Թուրանը (75ր․)։
Չնայած Հենրիխ Մխիթարյանի բացակայությանը, Դորտմունդի «Բորուսիան» խոշոր հաշվով ջախջախել է բելգիական «Անդերլեխտին» վերջինիս հարկի տակ։ Խոշոր հաշիվ է գրանցվել նաև նույն խմբում ընդգրկված «Արսենալ» - «Գալաթասարայ» խաղում։ «Զինագործները» 4 գնդակ են ուղարկել թուրքական թիմի դարպասը՝ սեփականն ընդունելով միայն մեկը։
Մադրիդի «Ռեալը» մեծ դժվարությամբ հաղթել է բուլղարական «Լուդոգորեց» թիմին, որը մինչև հիմա ոչնչով աչքի չի ընկել եվրոպական գավաթներում։ Բուլղարացիները բացել են հաշիվը, ինչպես նաև հետ են մղել Կրիշտիանո Ռոնալդուի կողմից իրացված 11 մետրանոց հարվածը։ Սակայն նույն Ռոնալդուն հաշիվը հավասարեցրել է 11-մետրանոցից, ապա Քարիմ Բենզեման կամային հաղթանակ բերել «արքայական ակումբին»։
Խումբ A
Ատլետիկո (Մադրիդ, Իսպանիա) – Յուվենտուս (Իտալիա) 1։0
Մալմյո (Շվեդիա) – Օլիմպիակոս (Հունաստան) 2։0
Խումբ B
Լուդոգորեց (Բուլղարիա) – Ռեալ (Իսպանիա) 1։2
Բազել (Շվեյցարիա) – Լիվերպուլ (Անգլիա) 1։0
Խումբ C
Զենիթ (Ռուսաստան) – Մոնակո (Ֆրանսիա) 0։0
Բայեր (Գերմանիա) – Բենֆիկա (Պորտուգալիա) 3։1
Խումբ D
Անդերլեխտ (Բելգիա) – Բորուսիա (Դորտմունդ, Գերմանիա) 0։3
Արսենալ (Անգլիա) – Գալաթասարայ (Թուրքիա) 4։1
Civilnet











