Գլխավոր Լրահոս

«Շրջանառության հարկի մասին» օրենքը չի փոխվի և չի կասեցվի

«Շրջանառության հարկի մասին» օրենքը չի փոխվի և չի կասեցվի

Կառավարությունը մերժել է «Շրջանառության հարկի մասին» ոչ իշխանական ուժերի առաջարկները, և օրենքը որևէ փոփոխության չի ենթարկվի: Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում տեղեկացրեց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը: Վերջինիս հաղորդմամբ՝ ոչ իշխանական ուժերի՝ օրենքի վերաբերյալ առաջարկները քննարկելու նպատակով երկու հանդիպում է տեղի ունեցել հոկտեմբերի 1-ի երեկոյան և հոկտեմբերի 2-ի առավոտյան, որին մասնակցել են քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչները, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը և ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Առաջին հանդիպմանը ներկա է եղել նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Մելքումյանը նշեց, որ օրենքի հետ կապված երեք հիմնական առաջարկ է ներկայացվել՝ առաջին՝ կամավորության տարբերակը՝ ըստ որի՝ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները, որոնք ցանկանում են վճարել շրջանառության 3,5 տոկոս հարկ, վճարեն այդքան, իսկ նրանք, որոնք ցանկանում են վճարել 1 տոկոս հարկ՝ ներկայացնելով օրենքով պահանջվող համապատասխան թղթերը, վարվեն այդպես: Երկրորդ՝ շրջանառության առավելագույն շեմը 58,35 մլն դրամից դարձնել 150 մլն դրամ: Երրորդ՝ առաջարկվել է առայժմ կասեցնել օրենքի կիրառումը: Մելքումյանը նշեց, որ կառավարությունը մնացել է իր տեսակետին՝ առաջարկելով մեկ ժամանակավոր լուծում: «Վարչապետի հանձարարականով ֆինանսների նախարարը հրաման է ստորագրել՝ ձեռնպահ մնալ փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների անհիմն ստուգումներ իրականացնելուց, բացառությամբ՝ ռիսկային համարվողների»,- ասաց Մելքումյանը:

Ինչ վերաբերում է հարցի առնչությամբ ոչ իշխանական ուժերի հետագա քայլերին, Մելքումյանը նշեց, որ կտրվի տեղի ունեցածի գնահատական և կկայացվի քաղաքական որոշում:

«Շրջանառության հարկի մասին» նոր օրենքով առաջարկվում է փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից նվազեցնել 1 տոկոս, միաժամանակ, տնտեսվարողները պարտավորվելու են գործունեություն ծավալել հստակ փաստաթղթաշրջանառությամբ:

Օրենքը, որը վարչապետ Հովիկ Աբրահամյանի վստահեցմամբ, ուղղված է խոշոր հարկատուներին հարկային դաշտ բերելուն, առաջացրել է, փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների դժգոհությունը: Նախքան դրա ուժի մեջ մտնելը փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչները բողոքի ցույցեր էին անցկացրել կառավարության և Ազգային ժողովի դիմաց:

Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերը «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի հարցով արտահերթ նիստ էին հրավիրել սեպտեմբերի 30-ին, սակայն այն չկայացավ քվորումի չապահովման պատճառով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում