Գլխավոր Լրահոս

Աշխարհի ամենահնարամիտ խաղահրապարակները

Աշխարհի ամենահնարամիտ խաղահրապարակները

Մեր երեխաների համար խաղահրապարակներում իրենց հասակակիցների հետ խաղալը կարևոր է ոչ միայն ֆիզիկական, այլև մտահորիզոնի, երևակայության ու շփման կարողությունների զարգացման համար:

1.Դանիա. «Մոնստրում» խաղահրապարակնե


Վարպետորեն նախագծված փայտե խաղահրապարակներ՝ անհամաչափ անկյուններով: Այս խաղահրապարակները համահունչ են Դանիայի քաղաքային բնապատկերի հետ:


2. Ճապոնիա, Տոկիոյի արվարձան․ «Տակինո» ազգային զբոսայգու խաղահրապարակ


Խաղահրապարակի շինարարությունը տևել է երկու տարի և արժեցել 1,5 միլիարդ ճապոնական իեն: Այս սրամիտ ճապոնական խաղահրապարակը խթանում է երեխաների երևակայությունը թե՛ դրսում, թե՛ ներսում: Իսկ հսկայական, սպիտակ ցատկահարթակը ծածկում է բլրի մի մասը: Ծիածանի բոլոր գույներով ներկված այս ցանցերում երեխաները կարող են աշխարհը շուռ տալ գլխիվայր:

3. Պերու, Լիմա․ Ուրվական գնացքի այգին

Էլեկտրագնացքի այս լքված կայարանը Բասուրամա կոչվող արտիստների խումբը, օգտագործելով վերամշակված իրեր, վերածեց ամենավառ ու գույնզգույն խաղահրապարակի մեծահասակների և փոքրերի համար:

4. Մալազիա. Կուալա Լումպուրի քաղաքային կենտրոնական զբոսայգին

Բրազիլացի արվեստագետ Ռոբերտո Բուրլ Մարքսի նախագծած այս այգին գտնվում է լայնարձակ մի այգում`աշխարհի ամենաբարձր  երկվորյակ աշտարակների ստվերում: Վառ գույներն ու ոճը արտացոլում են հարուստ մալազիական մշակույթը, իսկ այգու կանաչ անկյունները հաճելի հանգստավայր են քաղաքի աղմկոտ իրարանցման մեջ: 

Զբոսայգում կա մզկիթ, մեծ ջրաշխարհ, ջրավազաններ ու խաղահրապարակ, որի հատակը, երեխաների անվտանգությունից ելնելով, ամբողջովին պատված է  փափուկ ռետինե կտորտանքներով:

5. Ավստրալիա, Մելբուռն. Ս. Կիլդայի արկածային խաղահրապարակ


Քաղաքի արվարձանային մասի բարձրահարկ շենքերի արանքում մի անգին քար կա թաքնված: Անապահով ընտանիքների երեխաների համար նախագծված այս այգին տեղացիներն անվանում են «հետնաբակի խաղահրապարակ»՝ ելնելով այս վայրի հմայքից ու տնային զգացողությունից:

6. Ֆրանսիա, Փարիզ. Վիշապի այգին

Ֆրանսիացի փիլիսոփա Ժակ Դերիդայի պատվին կառուցված այս զբոսայգին մի հսկայական վիշապ-սահարան է՝ բնության, արվեստի, գիտության ու տեխնոլոգիայի մի զարմանահրաշ խառնուրդ: Միայն վիշապի լեզվի սահահարթակը 26 մետր է, իսկ մետաղյա ձևավորումը մարտահրավեր է նետում երևակայության սահմաններին:

7. Իսպանիա, Վալենսիա․ Գուլիվերի զբոսայգին

Այգին ձևավորված է 18-րդ դարի սկզբին տպագրված Ջոնաթան Սվիֆթի «Գուլիվերի արկածները» գրքի մոտիվներով, որը մինչ այժմ մանկական ընթերցանության հիանալի նմուշ է: Զբոսայգին կառուցված է այնպես, որ երեխաներն իրենց զգում են իրական լիլիպուտների նման՝ նրանք, Գուլիվերին կապելով, կարող են մագլցել նրա թևերի, ոտքերի վրա, սահել մազերով:

8. ԱՄՆ, Վիրջինիա նահանգ. Քլեմիյոնթրի այգի

Հատուկ նախագծված լինելով հաշմանդամություն ունեցող երեխաների համար՝ այս այգին իսկապես նորարարական է: Չորս բաժինները ներկում են ծիածանի բոլոր գույներով, իսկ կենտրոնում հսկայական կարուսելն է:

9. Գերմանիա, Բեռլին. Բրիցերգարդեն

Այս զբոսայգին ներառում է լաբիրինթոս, աշխարհի հսկայական քարտեզ, ջրաշխարհ, կավով ու ավազով կրեատիվ խաղեր և հեքիաթային դիզայն: Երեխաները կարող են կավե արձանիկներ պատրաստել արվեստանոցներում կամ չփչփացնել փոքրիկների համար նախատեսված ջրաշխարհում:


Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում