Իսպանացի անվանի ֆուտբոլիստ Ռաուլ Գոնսալեսը կարող է տեղափոխվել հյուսիսամերիկյան լիգայում` MLS-ում հանդես եկող «Նյու Յորք Կոսմոս» ակումբ: Այս մասին հաղորդում է իսպանական AS մարզական կայքը:
Ֆուտբոլիստը, ով հանդես էր գալիս Կատարի առաջնության «Ալ-Սաադ» թիմում, արդեն բանակցություններ է սկսել ամերիկացիների հետ:
Ռաուլի պայմանագրի ժամկետը «Ալ-Սաադի» հետ ավարտվել է, սակայն իսպանացին չի մտածում մեծ ֆուտբոլից հեռանալու մասին: Հիշեցնենք նաև, որ մինչ այդ Ռաուլը հանդես է եկել Մադրիդի «Ռեալում» և Գելզենկիրխենի «Շալկե 04»-ում:
Civilnet











