Իսպանական ֆուտբոլային ղեկավարությունն արդեն ծրագրեր է մշակում Կատալոնիայի անկախության ելքով պայմանավորված հնարավոր զարգացումների հարցով։
Նոյեմբերի 9-ին Իսպանիայի այդ երկրամասում տեղի կունենա անկախության հանրաքվե, որը պաշտոնապես չի ճանաչվում Մադրիդի կողմից։
Սակայն Իսպանիայի ֆուտբոլային ղեկավարությունը կարծում է, որ «Բարսելոնան» և «Էսպանյոլը» չեմ կարողանա մասնակցել Իսպանիայի բարձրագույն լիգայի խաղերին, եթե Կատալոնիան անջատվի Իսպանիայից։
«Եթե Կատալոնիան անջատվի, ապա «Բարսելոնան» և «Էսպանյոլը» իրավունք չեն ունենա մասնակցելու իսպանական մրցումներին։ Դա պայմանավորված է Իսպանիայի մարզական ակտով, ուր նշվում է, որ միայն մեկ երկրի թիմերն իրավունք ունեն մասնակցելու Իսպանիայի ներքին մրցումներին։ Այդ երկիրն Անդորրան է։ Այլ հարցերի առաջացման դեպքում օրենքն անհրաժեշտ է փոխել խորհրդրանում», - ասել է Իսպանիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի ղեկավար Խավյեր Տեբասը։
Civilnet











