Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը, ով ապաքինվում է լուրջ վնասվածքից, ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է մի տեսանյութ, որում նա վիրահատությունից հետո առաջին քայլներն է կատարում, բայց՝ լողավազանում։
Հիշեցնենք, որ Արազը վնասվածք էր ստացել մայիսին կայացած Ալժիր - Հայաստան ընկերական հանդիպման ժամանակ։ Սեպտեմբերին 24-ամյա ֆուտբոլիստը Հռոմում վիրահատության էր ենթարկվել։
Բացի Օզբիլիսց, Եվրո 2016-ի Հայաստան - Սերբիա որակավորման փուլի հանդիպումը բաց կթողնեն ևս 4 ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Հենրիխ Մխիթարյանը, ով արդեն սկսել է մարզվել խաղադաշտում։
Civilnet











