Գլխավոր Լրահոս

Սիրիացի փախստականների մեջ կա՞ն հայեր․ թուրք պատգամավոր

Սիրիացի փախստականների մեջ կա՞ն հայեր․ թուրք պատգամավոր

Թուրքիայի խորհրդարանում ներկայացված «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) պատգամավոր Նեվզաթ Քորքմազը հարցում է ուղարկել ներքին գործերի նախարար Էֆքան Ալային` պարզելու համար, թե Սիրիայից եկող փախստականների մեջ որքան է հայերի թիվը:

Քորքմազը հետաքրքրվել է, թե արդյոք սպառնալիք չէ՞ Թուրքիայի համար ISIS («Իսլամական պետություն» - ՍիվիլՆեթ) ահաբեկչական կազմակերպության հարձակման հետևանքով Սիրիայից Թուրքիա եկող փախստականների հոսքը:  Այնուհետև նա իր հարցը ձևակերպել է հետևյալ կերպ. «Թուրքիա ժամանող փախստականների մեջ որքա՞ն է 1915թ. տեղահանության ժամանակ Թուրքիայից վտարված հայերի թիվը, և արդյոք այս գաղթը կարելի՞ է համարել սփյուռքի քայլերից մեկը (այսպես կոչված) Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ»:

ԱՇԿ-ի պատգամավորի վերոնշյալ հարցը մեծ աղմուկ էր բարձրացրել համացանցում: «Ակօսի» հետ զրույցում Նեվզաթ Քորքմազը պարզաբանել է, որ ԱՇԿ-ն որևէ խնդիր չունի ազգային ու կրոնական այն փոքրամասնությունների հետ, որոնք վտանգ չեն ներկայացնում պետությանը: Նա որպես իր ասածի ապացույց է նշել է հանգամանքը, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ Բաքըրքոյում ԱՇԿ-ի կողմից առաջադրվել էր ազգությամբ հայ Ներսես Երամյանը և Էլմաս Կիրակոսը: Թուրքիայի խորհրդարանի պատգամավորը հավելել է, որ «հայերն, իհարկե, կարող են Թուրքիա գալ, սակայն հնարավոր է՝ լինեն այնպիսիք, որ ունենան վատ մտադրություն կամ ծրագրեր»:

«Թե ի՞նչ ծրագրեր ունեն նրանք, պետք է պարզի ներքին գործերի նախարարությունը»,- ասել է թուրք պատգամավորը:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում