Գլխավոր Լրահոս

Արոնյանը՝ Երևանի պատվավոր քաղաքացի

Արոնյանը՝ Երևանի պատվավոր քաղաքացի

Երևանի ավագանին հոկտեմբերի 8-ի արտահերթ նիստում, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի առաջարկությունը, Երևան քաղաքի 2796-րդ տարեդարձի առթիվ Երևանի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհել վաստակաշատ մի խումբ քաղաքացիների, հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

Հայկական երաժշտության բնագավառում ունեցած վաստակի և ներդրած նշանակալի ավանդի համար ավագանին քվեարկությամբ որոշել է Երևան քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհել ականավոր ջութակահար, Կոմիտասի անվան լարային քառյակի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Էդուարդ Թադևոսյանին: Ավագանու հավանությանն է արժանացել նաև գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանին, շախմատիստ, միջազգային գրոսմայստեր Լևոն Արոնյանին,  բնապահպան, պրոֆեսոր Կարինե Դանիելյանին Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու մասին Երևանի քաղաքապետի առաջարկությունը:

Ավագանու հավանությանն են արժանացել նաև Երևան քաղաքի պատվավոր քաղաքացիներ ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի ՀՀ «Մովսես Խորենացի» և «Մեսրոպ Մաշտոց» մեդալակիր Վարդուհի Վարդերեսյանին և ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանին, ՀՀ վաստակավոր արտիստուհի, «Մովսես Խորենացի» մեդալակիր Էվելինա Շահիրյանին, Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Հովհաննես Այվազյանին, Գյումրիի պատվավոր քաղաքացի, խորհրդային իշխանության տարիներին 9 տարի ՀԿԿ Լենինականի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղարի պաշտոնում աշխատած Դոնարա Հարությունյանին սեփականության իրավունքով բնակարաններ անհատույց օտարելու (նվիրելու) մասին առաջարկությունները: Ավագանու որոշմամբ բնակարաններ են նվիրաբերվել նաև հերոսուհի մայրեր Հասմիկ Մկրտչյանի և Գայանե Գրիգորյանի ընտանիքներին, 1-ին խմբի անժամկետ հաշմանդամ, ազատամարտիկ Վալեր Արզումանյանի և մարտական պահակակետում զոհված Կարեն Մովսեսյանի ընտանիքներին, ինչպես նաև պետական և ռազմական գործիչ, սպարապետ Գարեգին Նժդեհի թոռանը՝ Էսֆիրա Տրդատյանին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում