Գլխավոր Լրահոս

Թուրքիան ծրագրում է գրավել հյուսիսային Սիրիան. ՀՅԴ

Թուրքիան ծրագրում է գրավել հյուսիսային Սիրիան. ՀՅԴ

«Թուրքիան հստակ ծրագիր է հետապնդում «Իսլամական պետության» միջոցով գրավել հյուսիսային Սիրիան»,- ասված է Հայ հեղափոխական դաշնակցության տարածած հաղորդագրությունում:

Նրանում մասնավորապես ասված է. «Անկախ սիրիական տագնապի ամբողջ տևողության Թուրքիայի որդեգրած դերակատարությունից` վերջին շաբաթներին Թուրքիայի պահվածքը Սիրիայի հյուսիսային շրջաններում իրադարձությունների, հատկապես՝ Հայոց ցեղասպանությունից վերապրածների կողմից հիմնադրված Արաբունար (քրդերեն՝ Քոբանի, արաբերեն՝ Այն ալ Արաբ) քաղաքի վրա «Իսլամական պետության» հարձակումներին ի տես, վկայում են այն մասին, որ Թուրքիան հստակ ծրագիր է հետապնդում «Իսլամական պետության» միջոցով գրավել հյուսիսային Սիրիան։ Այս մասին է վկայում Թուրքիայի որոշումը՝ այս պահին և այս դեպքում փակել Սիրիայի հետ իր սահմանի այս հատվածը՝ թույլ չտալու, որ Թուրքիայի ճամբով օժանդակություն հասնի Քոբանիի քրդական դիմադրությանը։ Այս դեպքում Թուրքիայով ճամբան միակն է, իսկ Թուրքիան փակում է այդ ճանապարհը, երբ երեք տարի շարունակ թույլ է տվել որ աշխարհի տարբեր երկրներից զինյալներ հատեն Թուրքիա-Սիրիա սահմանը՝ դեպի Սիրիա, ներառյալ՝ Քեսապ։ Թուրքիան իր այս կեցվածքը բացատրում է Սիրիայի գործող վարչակարգի տապալումը նպատակ հայտարարելով. իրականում, սակայն, նպատակն է Քոբանիի անկումից հետո հարձակումները շարունակել դեպի Քամիշլի և այլուր՝ մարդկային բոլոր զոհերով հանդերձ։ Փաստորեն, աջակցելով «Իսլամական պետության» այս գործողություններին, Թուրքիան նպատակ է հետապնդում իր ազդեցության տակ առնել նրան և այդ միջոցով հակակշիռ ունենալ տարածաշրջանի իրադարձությունների վրա։

Հայ հեղափոխական դաշնակցությունը՝ –Իր զորակցությունն է հայտնում փաստորեն թուրքական այս ագրեսիային դիմադրող բոլոր ուժերին։ –Պահանջում է միջազգային համայնքից՝ բոլոր միջոցներով առաջքն առնել այս ագրեսիային, ապահովել խաղաղ ազգաբնակչության անվտանգությունը ամբողջ շրջանում։ –Պահանջում է Թուրքիայի դաշնակից պետություններից սանձել Թուրքիայի կողմից հովանավորված ագրեսիան՝ զսպելով Թուրքիայի ծավալապաշտ քաղաքականությունը։ Քոբանիում արդեն տեղի ունեցած և հետագա բոլոր ողբերգությունների, մարդկության դեմ ոճիրների գլխավոր պատասխանատուն համարում ենք Թուրքիային»։

Այս օրերին թուրք-սիրիական սահմանին գտնվող Քոբանի քաղաքում (Այն ալ Արաբ) թեժ մարտեր են ընթանում «Իսլամական պետություն» խմբավորման և քրդերի միջև: Օրերս Թուրքիան տանկեր է տեղակայել Սիրիայի հետ սահմանին, սակայն չի մտնում Քոբանի, որպեսզի խմբավորման դեպ պայքարով չաջակցի տեղի քրդերին: Հոկտեմբերի 7-8-ը Թուրքիայի արևելյան շրջաններում քրդական լայնամասշտաբ բողոքի ցույցեր են բռնկվել՝ ի աջակցություն Քոբանիի քրդերի: Բողոքի ակցիաները Թուրքիայի կառավարությունը ճնշել է՝ կիրառելով արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ, Դիարբեքիրում ցուցարարների դեմ անգամ տանկեր են հանվել:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում