2018 թվականից Անգլիայի հավաքականը կարող է զրկվել սեփական հարկի տակ հանդիպումները հանրահայտ «Ուեմբլի» մարզադաշտում անցկացնելու իրավունքից։ Այս մասին գրում է The Daily Express-ը։
Մարզադաշտի ղեկավարությունը դժգոհ է հավաքականի խաղերի այցելությունների քանակից։ Օրինակ, այսօր կայանալիք Անգլիա - Սան Մարինո խաղի 90 հազար տոմսերից վաճառվել է ընդամենը 50 հազարը։ Իսկ սեպտեմբերին Նորվեգիայի հետ խաղին սահմանվել է հակառեկորդ՝ 40181 տոմս։
2015 թվականին մարզադաշտում անցկացվելու են ամերիկյան ֆուտբոլի խաղեր։ Սպասվում է, որ այդ խաղերին մարզադաշտը կլինի լեփ-լեցուն, ինչը կստիպի փոխել հավաքականի խաղերի վերաբերյալ քաղաքականությունը, ընդհուպ մինչև նրան այդ մարզադաշտից «արտաքսելը»։
Civilnet











