Գլխավոր Լրահոս

ՀԴՄ` տրանսպորտային միջոցներում

ՀԴՄ` տրանսպորտային միջոցներում

Տրանսպորտային միջոցներում հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթերի, հարկային հաշիվների դուրս գրման հնարավորություն կստեղծվի: Կառավարությունը հոկտեմբերի 9-ի նիստում փոփոխել և լրացումներ է կատարել ավելի վաղ ընդունած իր երեք որոշումներում` դրանք համապատասխանեցնելով «ՀԴՄ կիրառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի պահանջներին:

Գործադիրի նիստին ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը նշել է, որ ՀԴՄ-ների ներդրումը տրանսպորտային միջոցներում կատարվելու է կամավորության սկզբունքով: Նա ընդգծել է, որ այս կարգը չի վերաբերում գյուղմթերքի վաճաքով զբաղվողներին:

Պաշտոնական հիմնավորման համաձայն` նոր կարգը նպատակ ունել ապահովել տրանսպորտային միջոցներում ՀԴՄ մեքենաների միջոցով էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրս գրման հնարավորությունը:

Կառավարության մեկ այլ որոշմամբ` ինկասացիոն ծառայությունների մատուցման արտոնագրման ոլորտի լիազոր մարմնի իրավասությունը ոստիկանության փոխարեն վերապահվել է ֆինանսների նախարարությանը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում