Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ կայացել են Եվրո 2016-ի որակավորման փուլի հերթական հանդիպումները։ Խաղերից մեկում Իսպանիայի հավաքականն արտագնա խաղում 1։2 հաշվով զիջել է Սլովակիային։
Այսպիսով, Եվրոպայի գործող և Աշխարհի նախկին չեմպիոնների որակավորման փուլում առաջին պարտությունն են կրել վերջին 8 տարում։ 2006 թվականի հոկտեմբերի 7-ին իսպանացիները զիջել էին Շվեդիայի հավաքականին (0։2)։
Նշենք նաև, որ այդ ընթացքում Իսպանիան առանց պարտության անցկացրել էր 36 հանդիպում։ Այս մասին հաղորդում է Infostrada կայքը։
Civilnet











