Մարոկոյի թագավորության կառավարությունը հանդես է եկել Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության ժամկետները տեղափոխելու առաջարկով։ Այս մասին գրում է ֆրանսիական L’Equipe պարբերականը։
Աֆրիկա մայրցամաքի ֆուտբոլային գլխավոր մրցաշարը պետք է կայանա 2015 թվականի հունվարի 17-ից փետրվարի 8-ը։ Սակայն Մարոկոյի իշխանությունները մտավախություն ունեն, որ Էբոլայի համաճարակի տարածման հետևանքով այդ հիվանդությունը կարող է սկսել տարածվել նաև թագավորությունում։
Արդեն հաջորդ շաբաթ աֆրիկյան ֆուտբոլային իշխանությունները կսկսեն այս հարցի շուրջ քննարկումները։
Civilnet











