Գլխավոր Լրահոս

Հայաստանի հավաքականի մրցակիցները ոչ-ոքի խաղացին. Եվրո 2016

Հայաստանի հավաքականի մրցակիցները ոչ-ոքի խաղացին. Եվրո 2016

Եվրո 2016-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի հետ միևնույն I խմբում հանդես եկող Ալբանիայի ընտրանին, որն առաջին տուրում սենսացիոն հաղթանակ էր տարել Պորտուգալիայի նկատմամբ, այսօր Դանիայի հետ խաղում նույնպես մոտ էր հաղթանակին. խաղավարտից 10 րոպե առաջ տանտերերն առջևում էին 1:0 հաշվով, սակայն 81-րդ րոպեին դանիացիներին հաջողվեց հավասարեցնել հաշիվը: Թիմերը մեկական միավոր վաստակեցին և այս պահին 4-ական միավորով գլխավորում են I խումբը:

Հիշեցնենք, որ մի քանի ժամ առաջ Հայաստանի ընտրանին «Հանրապետական» մարզադաշտում նույն 1:1 հաշվով էր ավարտել Սերբիայի հետ հանդիպումը: Այժմ մեր հավաքականը 1 միավորով ընթանում է նախավերջին 4-րդ տեղում, սերբերը նույնքան միավորով 3-րդն են, իսկ Պորտուգալիան դեռ միավոր չունի: Նշենք, որ Պորտուգալիան և Սերբիան մեկական հանդիպում պակաս են անցկացրել:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում