1 բաժակ աղացած բլղուր1 բաժակ ջուր400 գ․ աղացած կարմիր միս1 ճ. գ. կտրատած սոխաղ, կարմիր պղպեղ՝ ըստ ճաշակիձեթ տապակելու համար800 գ․ բազուկի տերևներ՝ լավ լվացած ու կտրատած400 գ․ գառան ոսկորով միս,400 գ․ պահածոյացված կանաչ ոլոռ՝ առանց ջրի2 բաժակ մածուն2 պճեղ սխտոր կամ սխտորի փոշի
Պատրաստման եղանակը
Բլղուրը ջրի մեջ թողնել մոտ 10 րոպե: Ավելացնել աղացած միսը, սոխը, աղն ու կարմիր պղպեղը: Ձեռքերը թրջել ու հունցել խառնուրդն այնքան, մինչև ստացվի համասեռ փափուկ զանգված, այնուհետև դրանից ստանալ գնդիկներ: Տապակել նախօրոք տաքացրած ձեթի մեջ:
Կտրատել բազուկի տերևները, եռացնել 5 րոպե, թողնել ջրքամվի:
Գառան միսը դնել կաթսայի մեջ, այնքան ջուր լցնել, որ ծածկվի, դնել կրակի վրա:
Եռացնել, երեսից միաժամանակ հավաքել փրփուրը: Ավելացնել աղ, կրակը ցածրացնել ու եփել մինչև միսը պատրաստ լինի: Ավելացնել բազուկի տերևները, ոլոռն ու մսի գնդիկները: Եփել ևս 5 րոպե:Տեղափոխել բորանին մատուցվող ափսեի մեջ:Մատուցել սխտոր-մածունով:
Civilnet











