Գլխավոր Լրահոս

Բեռնար Շալանդ. Իմ ֆուտբոլիստներն ամեն ինչ արեցին

Բեռնար Շալանդ. Իմ ֆուտբոլիստներն ամեն ինչ արեցին

Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանի ազգային հավաքականը երեկ  0։3 խոշոր հաշվով պարտություն է կրել Ֆրանսիայի հավաքականի հետ ընկերական խաղում։ Այս հանդիպումից հետո տեղի է ունեցել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մամուլի ասուլիսը։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

  - Ինչպե՞ս կգնահատեք հանդիպումը:

- Ինչպես երեկ նշեցի, գիտեի, որ շատ բարդ հանդիպում է սպասվում: Արդյունքից զարմացած չեմ. իմ ֆուտբոլիստներն ամեն ինչ արեցին, ես հպարտ եմ նրանցով: Կարողացան նույնիսկ գոլային պահեր ստեղծել...

 - Հովհաննես Համբարձումյանը, փոխարինման մտնելով խաղաց ավելի առաջ քաշված. ինչպե՞ս եք գնահատում նրա խաղը:

- Նախ պետք է ասեմ, որ ունեի հարձակման գիծն ուժեղացնելու այլ տարբերակներ, սակայն Համբարձումյանն ակումբային մակարդակով հիանալի հարձակվողական ունակություններ է ցուցաբերել: Մյուս կողմից էլ, պետք է ուժեղացվեր պաշտպանությունը, քանի որ թարմ Վալբուենան վտանգ էր ներկայացնում:

- Ձեզ համար ի՞նչ նոր բան բացահայտեցիք:

- Նախևառաջ հիմնական դասը, որ քաղեցի, հերթական անգամ համոզվելն էր, որ պետք է ապավինել թիմային, կոլեկտիվ խաղին: Համախմբված խաղը կտա իր արդյունքը:

 - Հավաքականում իր նորամուտը նշած Արտյոմ Սիմոնյանի խաղի վերաբերյալ ի՞նչ կասեք: 

- Տեխնիկական առումով Սիմոնյանի խաղից գոհ եմ. նա նաև լավ էր գործում պաշտպանողական գործողություններում: Նա բարձր մակարդակում շատ բան ունի ապացուցելու:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում