Գլխավոր Լրահոս

Վիճելի դրվագների կրկնության դիտումն իսկական աղետ կլինի ֆուտբոլի համար. Պլատինի

Վիճելի դրվագների կրկնության դիտումն իսկական աղետ կլինի ֆուտբոլի համար. Պլատինի

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների (ՈւԵՖԱ) նախագահ Միշել Պլատինին իտալակա լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է, որ խաղերի ժամանակ վիճելի դրվագների տեսագրության կրկնությունն իսկական աղետ կդառնա ֆուտբոլի համար: Նախկինում հաղորդվել էր, որ Իտալիայի ֆուտբոլային առաջնության բարձրագույն լիգան` Ա Սերիան կարող է դառնալ նման փորձարկման դաշտ:

«Կրկնությունները զգալի կդանդաղեցնեն խաղը: Խաղերն անընդհատ կդադարեցվեն տեսագրությունները դիտելու համար: Ես հույս ունեմ, որ տեսագրությունների կրկնությունները ֆուտբոլում տեղ չեն ունենա: Դրանց ներմուծումն իսկական աղետ կդառն ֆուտբոլի համար», - ասել է Պլատինին:

Ավելի վաղ ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը հայտարարել էր, որ կրկնությունների համակարգը կարող է ներմուծվել 2015 թվականից սկսած: Մարզիչները հնարավորություն կունենան խաղի ժամանակ մեկ-երկու անգամ դիմելու մրցավարին վիճելի դրվագի կրկնությունը դիտելու համար: Սպասվում է, որ այդ համակարգը կարող է փորձարկվել 2015 թվականին Նոր Զելանդիայում կայանալիք մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության ժամանակ:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում