«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստ Նեյմարը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում: Այս մասին հաղորդում է իսպանական El Mundo Deportivo պարբերականը: 2015 թվականի նորացված հրատարակությունը լույս է տեսել հոկտեմբերի 15-ին:
Բրազիլացին դարձել է առաջին ֆուտբոլիստը, ով հեթ-տրիկներ է գրանցել ինչպես Եվրոպական ակումբային ֆուտբոլի գլխավոր մրցաշարում` Չեմպիոնների լիգայում, այնպես էլ հարավամերիկյան ակումբային գլխավոր մրցաշարում` Լիբերտադորեսի գավաթում:
2012 թվականի մարտի 8-ին այն ժամանակ բրազիլական «Սանթոսում» հանդես եկող Նեյմարը երեք անգամ գրավել էր «Ինտերնասիոնալի» դարպասը (3:1): 2013 թվականի դեկտեմբերի 11-ին Նեյմարն արդեն «Բարսելոնայի» կազմում 3 անգամ գրավել է շոտլանդական «Սելթիկի» դարպասը (6:0):
նեյմարը 40 գոլ է խփել Բրազիլիայի հավաքականի ակզմում, և նրա պատմության ընթացքում այժմ 5-րդ լավագույն ռմբարկուն է:
Civilnet











