Աշնան անձրևոտ եղանակին ու ձմռանը հաճելի է վայելել տարատեսակ թեյեր ու քաղցրեղեն: Կարամելացված նարինջը կամ կիտրոնը հիանալի աղանդեր է թեյի համար և երկար է պահպանվում:
Անհրաժեշտ է
1 կգ նարինջ / կիտրոն400 գ շագանակագույն շաքար100 մլ ջուր
Պատրաստման եղանակը
1. Ցանկալի է վերցնել միջին չափի նարինջներ2. Լվանալ, կտրատել 0,5 սմ հաստությամբ շերտերով3. Վերցնել խորը թավա, հատակին լցնել շագանակագույն շաքարը, շարել շերտատված նարինջը4. Կրկնել՝ մի շերտ շաքար, ապա կտրատված նարինջ, ավարտել շաքարի շերտով5. Ծածկել ջրով6. Մարմանդ կրակի վրա 2 ժամ եփել7. Անհրաժեշտության դեպքում կրկին ջուր ավելացնել
Կարելի է նաև նույնը պատրաստել այլ մրգերից: Շաքարը կարելի է փոխարինել մեղրով: Իսկ պատրաստի կարամելացված նարինջները կարելի է նաև թաթախել հալեցված շոկոլադի մեջ և մատուցել:
Civilnet











