Ադրբեջանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բերտի Ֆոգտսը հրաժարական է տվել իր պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
Ֆեդերացիայի նախագահ Ռովնաղ Աբդուլաևը երեկ Շվեյցաիայում հանդիպել է գերմանացի մասնագետի հետ, ուր վերջինս տեղեկացրել է, որ ցանկանում է լքել իր պաշտոնը։ Միաժամանակ նշվում է, որ հետագա խաղերի ընթացքում Ֆոգտսը խորհուրդներ կտա նոր գլխավոր մարզչին։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը Եվրո 2016-ի որակավորման փուլի մեկնարկային 3 խաղում կրել է նույնքան պարտություն։ Վերջին խաղում Ադրբեջանը 6 անպատասխան գնդակ է ընդունել սեփական դարպասը։
Civilnet











