«Մանչեսթեր Յունայթեդի» և Իսպանիայի հավաքականի դարպասապահ Դավիդ դե Խեան նախատեսում է վերադառնալ հայրենիք և շարունակել խաղալ այժմ արդեն Մադրիդի «Ռեալում»։ Այդ պատճառով նա չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը անգլիական ակումբի հետ։ Այս մասին հաղորդում է իսպանական AS կայքը։
Իսպանիայի հավաքականի դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է նաև «Ռեալը»։ Դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել «արքայական ակումբի» հիմնական մրցակիցներից մեկի՝ Մադրիդի «Ատլետիկոյից»։ Այն ժամանակ տրանսֆերի գումարը կազմել էր 25 միլիոն եվրո։
Անգլիական մամուլի տեղեկություններով՝ Դե Խեան չի համաձայնվել «Մանչեսթեր Յունայթեդի» նոր առաջարկին, որով նրա աշխատավարձը շաբաթական դառնալու էր 120 հազար ֆունտ ստերլինգ ներկայիս 60 հազարի փոխարեն։
Civilnet











