2014թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները սպասարկել են 1 մլն 599 հազար 988 ուղևորի, ինչը 311 600 ուղևորով կամ 24,2%-ով գերազանցում է 2013թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Քաղացիական ավիացիայի գլխավոր վարչության տարածած հաղորդագրության համաձայն` հաշվետու ժամանակաշրջանում մեկնել է 825 971 (2013թ. նույն ժամանակահատվածում` 665 809 ուղևոր), իսկ ժամանել` 774 017 ուղևոր (2013-ին` 622 585 ուղևոր): Մեկնողների և ժամանողների բացասական հաշվեկշիռը 51 954 է:
«Մեկնած ուղևորների տեսակարար կշիռը ընդհանուր ուղևորափոխադրումների մեջ կազմում է 51,6%, ինչը համադրելի է 2013թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշի հետ՝ 51,7%: Բեռնափոխադրումների ծավալը աճել է 6,8%-ով և կազմել 8 126 տոննա, իսկ թռիչք/վայրէջքների քանակը աճել է 25,9%-ով և կազմել 8 178»,- ասված է քաղավիացիայի հաղորդագրությունում:
Civilnet











