Մադրիդի «Ռեալն» ու Թուրինի «Յուվենտուսը» պատրաստվում են մեծ փոխանակում կատարել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Իտալական Tuttosport-ի տեղեկություններով՝ մադրիդյան ակումբը պատրաստ է կիսապաշտպան Սամի Խեդիրայի տրանսֆերային իրավունքները զիջել թուրինյան ակումբին չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալի դիմաց։
Ակումբները ներկայում քննարկում են այդ հարցը։ Բացի այդ, դրական ընթացքին նպաստում է նաև այն, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Ռեալն» ու «Յուվենտուսն» իրականացրել են հաջող գործարք․ Ալվարո Մորատան «Ռեալից» տեղափոխվել է «Յուվենտուս»։
Նշվում է նաև, որ ներկայում Վիդալի համար պայքարող «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է սկսել պայքարը Խեդիրայի համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ մադրիդցիների իտալացի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Խեդիրային խորհուրդ է տալիս տեղափոխվել իտալական «Միլան»։
Civilnet











