Գլխավոր Լրահոս

Հենրիխ Մխիթարյանը լիարժեք կմարզվի 3-5 օրից

Հենրիխ Մխիթարյանը լիարժեք կմարզվի 3-5 օրից

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կկարողանա լիարժեք աշխատել արդեն առաջիկա օրերին։ Այս մասին հայտարարել է գերմանական ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։

«Մխիթարյանի վերականգնման գործընթացը ավելի արագ է տեղի ունենում, քան կանխատեսվել էր։ Մենք հույս ունենք, որ երեքից հինգ օրվա ընթացքում նա կսկսի նորմալ մարզվել։ Ինձ ասացին, որ հիմա նա շատ արագ է վերակագնվում», - ասել է Կլոպը։ Այս մասին հաղորդում է գերմանական ակումբի պաշտոնաակն կայքը։

Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը վնասվածք էր ստացել Բունդեսլիգայի 4-րդ տուրի՝ «Մայնցի» հետ հանդիպման ժամանակ։ Հենրիխ Մխիթարյանը նաև բաց է թողել Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումները Սերբիայի և Ֆրանսիայի ազգային հավաքականների հետ։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում