Այսօր Չեմպիոնների լիգայի 2014/15 մրցաշրջանի խաղարկությունում կկայանան երորրդ տուրի առաջին օրվա հանդիպումները։
Տուրի կենտրոնական խաղում իտալական «Ռոման» կհյուրընկալի Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիային»։ Բավարական թիմն այս մրցամարտին մոտեցել է հարյուր տոկոսանոց արդյունքով, իսկ ահա «Ռոման» արդեն կորցրել է 2 միավոր։ Սա երկու թիմերի միջև խմբային փուլում երկու դիմակայություններից առաջինն է։
Տուրի մյուս կենտրոնական խաղում կատալոնական Բարսելոնան ընդունելու է Ամստերդամի «Այաքսին»։ Երկու թիմերի համար էլ սա սկզբունքային հանդիպում է, քանի որ պարտության դեպքում թիմերից յուրաքանչյուրը զգալի կբարդացնի հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունը։
Մյուս խաղերում կհանդիպեն․
Խումբ E
ԲԿՄԱ (Ռուսաստան) - Մանչեսթեր Սիթի (Անգլիա)
Ռոմա (Իտալիա) - Բավարիա (Գերմանիա)
Խումբ F
ԱՊՕԵԼ (Կիպրոս) - ՊՍԺ (Ֆրանսիա)
Բարսելոնա (Իսպանիա) - Այաքս (Հոլանդիա)
Խումբ G
Չելսի (Անգլիա) - Մարիբոր (Սլովենիա)
Շալկե 04 (Գերմանիա) - Սպորտինգ (Պորտուգալիա)
Խումբ H
ԲԱՏԷ (Բելառուս) - Շախտյոր (Ուկրաինա)
Պորտո (Պորտուգալիա) - Ատլետիկ Բիլբաո (Իսպանիա)
Civilnet











