ՖԻՖԱ-ի գնահատող հանձնաժողովի նախկին նախագահ Հարոլդ Մայնե Նիկոլսը, ում աշխատանքի շնորհիվ որոշվել են 2018 և 2022 թվականների ֆուտբոլի աշխարհի առաջնությունների անցկացման վայրերը, հայտարարել է, որ Կատարում կայանալիք առաջնության խաղերի մի մասը կարելիէ անցկացնել տեղի ժամանակով կեսգիշերն անց։ Սա թույլ կտա խուսափել մրցաշարը տեղափոխելուց և այն սաստիկ շոգից, որը բնորոշ է Կատարի ամառային եղանակին։
«Կատարում առաջին հaնդիպումները կարելի է սկսել երեկոյան 19։00-ին, երկրորդ խաղերը՝ 22։00-ին, իսկ երրորդները՝ 01։00-ին», - ասել է Մայնե Նիկոլսը։ Այս մասին հաղորդում է բրիտանական BBC-ն։
Հիշեցնենք, որ ֆուտբոլային աշխարհում շարունակվում են վեճերը, թե արդյոք Կատարը, ուր ամռանը օդի ջերմաստիճանը հaսնում է +50-ի, ի վիճակի է առանց ֆուտբոլիստների և երկրպագուների առողջությանը վնaս հասցնելու անցկացնել Մունդիալ 2022-ը։
Երեկ ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերն ասել է, որ առաջնությունը կարելի է անցկացնել նույն տարվա նոյմեբեր-դեկտեմբեր ամիսներին։
Civilnet











